ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Մենք չենք խենթանում այն կնոջ համար, ում բոլոր արարքները կանխատեսելի են»

«Մենք չենք խենթանում այն կնոջ համար, ում բոլոր արարքները կանխատեսելի են»
06.12.2016 | 00:22

ՍԵՐ


Կինը միշտ էլ գալիս է դեպի քեզ, պարզապես դու տեղում չես լինում:

Կին կա, որի սերը շողարձակում է արևի նման, կին կա` լուսնի նման փայլում է ուրիշի սիրուց:

Կինը փոթորիկ է. տղամարդիկ ահով են բացում իրենց առագաստները:

Շրջահայաց կինը նա է, ով շրջում է հայացքը, երբ իրեն ես նայում:

Մենք չենք խենթանում այն կնոջ համար, ում բոլոր արարքները կանխատեսելի են:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ